Ես կկարոտեմ բոլորին, իմ լավ, իմ բարի դպրոց…

11056829_1576162512663719_862759146_n      Ահա մեր հերթն էլ եկավ: Ավարտում ենք դպրոցը՝ թողնելով հուշեր մեր և ձեր մեջ:

Ես շրջանավարտ եմ՝ «ՄխիթարՍեբաստացի»  կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի։

Photo-0171

Կրթահամալիր եմ եկել 7-րդ դասարանից: Եվ շատ ուրախ եմ, որովհետև ստացա բազմակողմանի գիտելիքներ: Եվ 11-րդ դասարանում հասկացա, որ արվեստը իմն է:  Տեղափոխվեցի Գեղարվեստի ավագ դպրոց: Այստեղ սկսեցի նկարել և ստեղծագործել:

Մեծ հպարտությամբ և ճակատս բաց, բոլորին ասում եմ և կասեմ, որ սեբաստացի եմ:

Անչափ շնորհակալ եմ բոլորին, հատկապես տիար Բլեյանին, ով ստեղծել է մի կրթական հաստատություն,  որը անկրկնելի է Հայաստանում:
Շնորհակալ եմ …

Դե էլ ինչ ասեմ… չեմ հավատում….

Չեմ հավատում, որ դպրոցն ավարտում եմ ու պատրաստվում ընդունվել համալսարան:

Չեմ պատկերացնում, որ այնտեղ չեն լինի դպրոցի ջերմությունը, հոտը, ընկերներս, միջավայրս:

Չի լինի ընկեր Սոֆյան: Մարդ , ով բացի մեզ գիտելիքներ տալուց, կատակներ անելուց նաև ընդհանուր պարապմունքներին մեզնից ավելի բարձր ու ավելի եռանդով էր երգում, արտասանում և պարում:

Չի լինի ընկեր Մանիկը: Չեն լինի նրա սենյակի պատուհանները, որը ես և իմ ընկերներն էինք մաքրում: (Եվ սովորեցինք մաթեմատիկա՝ պատուհան մաքրելով):

Չի լինի ընկեր Իրինան ու նրա բարի ժպիտը: Ով ընդհանուր պարապմունքին մեզ պարեր էր սովորեցնում:

Չի լինի ընկեր Գայանե: Օ,~ ես միշտ կհիշեմ նրա զրնգուն ծիծաղը: Նա մեզ սովորեցրեց սիրել և պահել բնությունը:

Ընկեր Անժելան` բազմակողմանի զարգացած մարդ: Նա, բացի այն, որ հոյակապ դաշնամուր է նվագում, նաև ուղղորդում էր՝ ինչ գրքեր կարդալ:

Բա ընկեր Շողիկը…

Ես կկարոտեմ բոլորին, իմ լավ, իմ բարի դպրոց…

Photo-0234      1508556_768685839892919_1609387854999371195_n

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s